Հայ, ով գիտականորեն հիմնավորեց ձկան թույնի կիառումը․ նա պայքարում էր համաճարակների դեմ

Հայ բժիշկ-համաճարակագետ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգար Հովհաննեսի Առուստամովը (Առուստամյան) մեծ հետք է թողել ամբողջ աշխարհում։ Նա մեծ մարդասեր էր և պայքարում էր մարդկանց կյանքեր փրկելու համար։

Ծնվել է Շուշի քաղաքում։ 1877 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան և, որպես զինվորական բժիշկ, գործուղվել Կովկասյան ռազմաճակատ։

Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին։ 1879 թ-ն, վերադարձել է հայրենի քաղաք ու գրադարան է բացել Շուշիում։ 1892թ-ին մասնակցել է Աստրախանի նահանգում խոլերայի համաճարակի բռնկման դեմ պայքարին, իսկ 1899թ․-ին՝ ժանտախտի համաճարակի դեմ պայքարին Աստրախանի նահանգում և Ղրղզստանի անապատներում։ Առաջինն էր, որ գիտականորեն հիմնավորեց ձկան թույնի կիրառումը։ Շուրջ քսան գիտական աշխատությունների հեղինակ է։

Մահացել է նոյեմբերի 14-ին Արմավիրում։ Թաղված է Շուշիում։ Մեծ գիտնականին հետմահու շնորհվել է Ռուսաստանի կառավարության մրցանակ։