Գիտե՞ք՝ ինչու էր Եղիշե Չարենցի հայրն ասել՝ լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան խելքից. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որը քչերին է հայտնի

Լուսանկարում Եղիշե Չարենցի հայրն է՝ Աբգար աղան։

Չարենցի ընկերներից մեկը պատմել է.

«…Մի օր հայրը` Աբգար աղան, փող է տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած գնացել է տուն:
-Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,- զայրացել է հայրը:- Բոբի՞կ պիտի ման գաս:
Եղիշեն ձայն չի հանել, բայց հետո, երբ դուրս է եկել տանից, ասել է.
-Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան խելքից….»