«Մարդիկ ժամերով հացի հերթ էին կանգնում, շուրջբոլորն ավերածություն էր»․ 94 ամյա փրկարարի հուշերն 1988-ի Սպիտակի երկրաշարժից

Ալպինիստ-փրկարար Աղվան Չատինյանի մասին լեգենդներ են պտտվում։ որը շուտով 90 տարեկան կդառնա։ Գյումրեցիների հետ ծանոթացել է ուսման տարիներին, երբ պրակտիկայի ուղարեկցին Լենինականի մանկավարժական համալսարան։

Այդ երկու ամիսների ընթացքում մաշկի վրա զգաց գյումրեցու հյուրընկալությունն ու հումորը։ Փրկարարը ականատեսն է եղել Սպիտակի երկրաշարժին ու նրա առաջացրած հետևանքներին։

«Երկրաշարժից հետո մարդիկ փոխվեցին… Շատերն ինքնամփոփ դարձան. ամեն մեկն իր դարդն ուներ։ Ամենուրեք լացող մարդիկ էին ու դագաղներ… Լենինականցիները մեծահոգի մարդիկ են, պատրաստակամ։ Աչքերս լցվում են, երբ հիշում եմ, թե ինչպես բեռնատարը կանգնեց հրապարակում, և մարդկանց սկսեցին սնունդ բաժանել…», -պատմում է Չատինյանը։

 «Մարդիկ ժամերով հացի հերթ էին կանգնում։ Շուրջբոլորն ավերածություն էր, սառնամանիք, մարդիկ վրաններում էին քնում»։

Մինչև 1988 թվականի երկրաշարժը Հայաստանում փրկարարական ծառայություն չկար։ Արտակարգ իրավիճակների ժամանակ որպես կանոն օգնության էին հասնում ալպինիստ-փրկարարները։ Նրանց թիվն էլ մեծ չէր։

Առաջինը դարձավ «Սպիտակի փրկարարական ծառայությունը», որը ձևավորվեց երկրաշարժից մեկ ամիս անց։ Այդ բրիգադը ստեղծվեց գերմանական «Կարմիրը խաչի» աջակցությամբ, որն այդ նպատակով 1.5 մլն մարկ էր հատկացրել։