«Աշխույժ շուշեցի տղան»․ Մաքսիմ Գորիկին երբ Հայասատան էր գալսի այս հայի տանն էր հյուընկալվում

Գաղտնիք չէ, որ հայերն աչքի են ընկնում իրենց խելքով ու հնարամտությամբ։ Կարողանում են կատարել ճիշտ ու կարևոր վերլուծություններ, որը նրանց վեր է բարձրացնում աստիճաններով։ Հայկական ԽՍՀ երկու վարչապետ՝ Սարգիս Համբարձումյանն ու Սահակ Տեր-Գաբրիելյանը ծնունդով Շուշիից էին։

«Տեր» հեղափոխական ծածկանունով Սահակ Տեր-Գաբրիելյանին բոլորը բնութագրում էին, որպես «Աշխույժ շուշեցի տղան»։

Սարգիս Համբարձումյանը ծնվել է 1870թ., Շուշիում։ Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, 1921 թ․-ին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար, իսկ 1922 թ․-ին արդեն նշանակվել է վարչապետ։ Նրա վարչապետության շրջանում Երևանում և Գյումրիում հիդրոէլեկտրակայաններ են կառուցվել։

Սկսվել է Ձորագետի ՀԷԿ-ի շինարարությունը, որի փականը այն ժամանակ ամենամեծն էր ամբողջ աշխարհում։ Նա Խորհրդային Հայաստանի կառավարությունը ղեկավարել է մինչև 1928 թ-ը։

Հայտնի է նրա բարեկամությունը գրող Մաքսիմ Գորկու հետ, ով Հայաստան գալով՝ հյուրընկալվել էր Տեր-Գաբրիելյանի տանը։  Վարչապետը ստալինյան բռնապետության զոհ դարձավ, 1937թ․-ին ձերբակալվեց և, իբրև թե, ինքնասպանություն գործեց։