Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է հենց այն գետի ափին, որտեղ Հիսուսը մկրտվել է․ գիտե՞ք, թե որ վայրի մասին է խոսքը

Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է Երուսաղեմի հայ համայնքի և Երուսաղեմի հայոց պատրիարքության շնորհիվ։ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 2009 թվականին։ Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 30-ին, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Հորդանանի հոգևոր առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Թոփալյանը և այլք։

Եկեղեցու հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Եկեղեցին կոչվում է Սուրբ Կարապետ՝ ի հիշատակ բանաստեղծ Կարո Կարապետյանի։ Եկեղեցու կառուցումն իրականացրել է բանաստեղծի որդին՝ Վիգեն Կարապետյանը։

Եկեղեցին գտնվում է Հորդանան գետի ափին` Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում։