Տերյանի դառնահամ ճակատագիրը, դժբախտությունները, հիվանդությունն ու վաղաժամ մահը կապված են միայն այս կնոջ հետ. ո՞վ էր Տերյանի «ճակատագրական կինը»

Տերյանի կյանքի «ճակատագրական կինը» Սուսաննա Պախալովան էր։ Նա սողոսկեց Տերյանի կյանք կտրուկ և անդառնալիորեն և գլխիվայր շրջեց ամեն ինչ։

Շատ խորամանկ էր, և հենց այդ խելամտությամբ էլ գրավեց Տերյանին, ում մոտ բացառված էր հարաբերությունների խեղաթյուրում և քինախնդրություն՝ հատկապես կնոջ հանդեպ։

Նրանք ամուսնացան 1911թ.-ի փետրվարին։
Սակայն, դժբախտությունները այցելեցին մեկը մյուսի հետևից։ Մահացան 1916 և 1918 թվականներին ծնված նրանց 2 դուստրերը…Տերյանի կյանքը մթագնած էր…

Սուսաննան այդ ամենից հետո միայնակ թողեց Տերյանին, սակայն իր հետքը մնաց թոքախտի տեսքով։ Այո՜, Տերյանը թոքախտով վարակվեց Սուսաննա Պախալովայից…
Փաստորեն, Տերյանի դառնահամ ճակատագիրը, դժբախտությունները, հիվանդությունն ու վաղաժամ մահը կապված են միայն այս կնոջ հետ…