«Դու մի օր հոգևորական կդառանաս». ո՞վ է եղել ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀԱՅ ուսուցիչը. ՆԱ, իրեն վտանգելով, ՀԱՅԵՐԻ մասին գաղտնի հոդվածներ էր գրում Թուրքիայում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամսաթիվը` ապրիլի 24–ը, հայտնի է յուրաքանչյուր հայի։ Բայց քչերը գիտեն, որ առաջին անգամ այն նշել են 1919թ.–ին ` հիշատակի պատարագ մատուցելով հենց Կոստանդնուպոլիսում։ Այն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռումինահայ պատմաբան Հակոբ Սիրունին (Ջոլոլյանը)։

Հակոբ Ջոլոլյանը, մականունը՝ Սիրունի, ծնվել է 1890-ին Ադաբազարում եւ մահացել 1973-ին Բուխարեստում։ Ռումինիայի հայերը Հակոբ Ջոլոլյանին համարում էին քայլող հանրագիտարան։ Այդպես, նրա «Կոստանդնուպոլիսն ու իր դերը» հսկայածավալ գործում մանրամասն նկարագրվում է Կոստանդնուպոլսի հայերի պատմությունը 1893-1915 թթ.՝ մինչեւ Հայոց ցեղասպանությունը։ 

Բանաստեղծը վերջնականապես հաստատվում է Բուխարեստում,որտեղ շարունակում է իր հայանպաստ գործունեությունը և Ռումինիային ծանոթացնում է հայկական մշակույթի հետ։ Սիրունին հեշտությամբ էր լեզուներ սովորում, բացի այդ, նա շատ ակտիվ մարդ էր, ստեղծագործում էր ինչպես հայերեն, այնպես էլ ռումիներեն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ստամբուլում թաքնվելով՝ Սիրունին հայերեն էր գրում հոդվածներն ու նամակները՝ կիրառելով կիրիլիցա, որպեսզի ոչ ոք չկարողանա հետեւել իրեն։

Նոր հայրենիքում՝ Բուխարեստում, բանաստեղծը կազմակերպում է Ռումինիայի բոլոր հայկական եկեղեցիների եւ վանքերի հաշվառում։ Նա նաեւ դասավանդում էր հայկական դպրոցում։

Նրա աշակերտների թվում էր ապագա Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։ Հենց Սիրունին է իր աշակերտի մեջ նկատել հոգեւոր կոչումը։ Մի օր ասել է նրան․ «Դու հոգեւորական ես դառնալու»։

Վազգեն Առաջինը Սիրունուն իր մենթորն էր համարում ու  մեծ հարգանք ուներ նրա նկատմամբ։ Հետագայում նրանք բազմիցս հանդիպել են արդեն Խորհրդային Հայաստանում՝ Էջմիածնում, որտեղ Կաթողիկոսի հրավերով 1965-1971 թվականներին Սիրունին եղել է հինգ անգամ։

Փարիզում Գրիգորը լուսանկարչական ստուդիա է բացում եւ այն «Արաքս» կոչում:Այդ լուսանկարներն այսօր Ֆրանսիայում են՝ ներգաղթի պատմության թանգարանում, «Կառնավալում», Նիսեֆոր Նյեպսի տանը, եւ Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության թանգարանում»: Գրիգոր եւ Հակոբ եղբայրներին հաջողվել է հանդիպել միայն 1966-ին Էջմիածնում՝ 46 տարվա բաժանումից հետո: «Շատ հուզիչ ու աննկարագրելի պահ էր:»,- հիշում են եղբայրները: