Երուսաղեմի թագաժառանգին հրաժարվեցին թագադրել, քանի որ նա ամուսնացած էր ՀԱՅՈՒՀՈՒ հետ. ո՞րն էր սրա պատճառը և ո՞վ էր այդ թագուհին

Ագնես դե Կուրտենեն Եդեսիայի կոմս Ժոսլեն II-ի և Կիլիկիայի իշխանադուստր Բեատրիսի դուստրն էր: Նա Երուսաղեմի թագուհին դարձավ Երուսաղեմի արքա Ամորի I-ի՝ թագուհի Մելիսինդեի որդու կինը դառնալով:

Ագնեսի առաջին ամուսինը Ռեյնալդ Մարաշացին էր, ում հետ ամուսնացել էր վաղ հասակում: Այնուհետև Մարաշացին սպանվեց 1149 թվականի Ինաբի ճակատարմարտում. այս ժամանակ Ագնեսն ընդամենը 15 տարեկան էր: Նրանք չունեին երեխաներ: 1157 թվականին Ամորին՝ Յաֆֆայի և Ասկալոնի կոմսը, Բալդուին III-Ի եղբայրը, բռնությամբ առևանգում է Ագնեսին ու ամուսնանում նրա հետ:

Ագնեսը Ամորիին երեք երեխա է պարգևում՝ Սիբիլ, Բալդուին IV և Ալիքս կամ Ալիսա: Վերջինս նորածին ժամանակ մահանում է:

Ագնեսն ու Ամորին ապրում էին Երուսաղեմում, որը, որպես խնամակալ, կառավարում էր մայր-թագուհի Մելիսենդան, երբ Բալդուին III-ր արշավանքի էր մասնակցում: Սակայն 1161 թվականին մահանում է Մելիսենդան, իսկ հաջորդ տարի՝ Բալդուին III-ը: Հետևաբար՝ գահն անցնում է Ամորիին: Սակայն Երուսաղեմի Բարձրագույն խորհուրդը հրաժարվում է հաստատել Ամորիին արքա այնքան ժամանակ, մինչև որ նա չեղարկի իր ամուսնությունը Ագնեսի հետ:

Պատճառն այն էր, որ Ամորին ու Ագնեսը ընդհանուր նախապապից էին սերում, իսկ դա հակասում էր քրիստոնեական ավանդույթներին: Սակայն նրանց երեխաները շարունակեցին մնալ գահաժառանգներ: Կա նաև մեկ այլ վարկած, ըստ որի, հավանաբար, դա կապված էր Ագնեսի՝ թագուհի դառնալու համար բավականաչափ քաղաքական ազդեցություն ունենալու հետ։

Ամորին ավելի ուշ ամուսնացավ Մարիա Մարիա Կոմնենեի հետ, ով ևս հայուհի էր: Ագնեսը ամուսնացավ Հուգո դը Իբելինի հետ, սակայն վեց տարի անց վերջինս մահացավ ուխտագնացության ժամանակ: 1170 թվականին Ագնեսը վերջիվերջո ամունսացավ Ռեջինալդ դը Գրանյեի հետ, ով Սիդոնի իշխանն էր:

Ագնեսը մահացավ 1184 թ. գարնանը Յաֆֆայի իր ամրոցում: