«ՀԱՅԿԱԿԱՆ արմատների հետ խորը կապն է ինձ այսօր ուժ տալիս». ո՞վ է կանադաՀԱՅ աշխարհռչակ երգչուհին, ով ԿՈՄԻՏԱՍԻ երգերով ցնցել է ողջ աշխարհը

Իզաբել Բայրաքդարյանը աշխարհահռչակ կանադահայ օպերային երգչուհի է, (սոպրանո), ով նույնիսկ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ 2002 թվականին ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից։ Իսկ հիմա եկենք տեսնենք, որըեղից են գալիս թգեղեցկուհու հայկական արմատները: 

«Իսկապես դժվար է պատկերացնել անգամ, թե ինչերի միջով է անցել իմ ընտանիքն ու ժողովուրդը: Ես մեծացել եմ նրանց տեսած վայրագությունների մասին պատմություններով: Ու իմ հեոսական անցյալն է այսօր դարձել իմ հաջողության գրավականը», — ասում է երգչուհին: 

Օպերային մրցանակակիր երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը, ով մեծ ճանաչում ունի իր յուրահատուկ հնչերանգով եւ հարուստ դիապազոնով ձայնի, գեղեղկության, հմայքի եւ յուրօրինակ ոճի շնորհիվ, ելույթ է ունեցել աշխարհի մի շարք հանրահայտ բեմերում:

 Հայոց ցեղասպանության ժամանակ Բայրաքդարյանի ընտանիքը սրի է մատնվել, նրա նախապապին ծեծելով սպանել են, իսկ ընտանիքի բազում այլ անդամներ սովի եւ հիվանդությունների զոհ են դարձել Սիրիա տանող ճանապարհներին:  

Այնուամենայնիվ, բազում հայ ընտանիքների նման Բայրաքդարյանների համար այս ողբերգական իրադարձությունների ընթացքում հերոսական էջեր էլ են եղել: Երգչուհու մեծ պապը՝ Անանիա Գաբրիելյանը, ով հայտնի էր նաեւ սեբաստացի Քեռի մականունով, բազմիցս մասնակցել է հայ կանանց ու աղջիկներին թուրքական գերությունից ազատելու համարձակ նախաձեռնություններին:

«Քեռիս պատմում էր, որ երբ մի անգամ նրան ձերբակալել էին եւ պատրաստվում էին կախել, նրան հաջողվել է փրկվել միայն վերջին րոպեին՝ ձիերով իր հետեւից եկած ընկերների շնորհիվ»:

Ի թիվս նրա վերջին շրջանի նախագծերի, որոնցից մեկը Կոմիտաս Վարդապետի երգերի հիման ձայնագրված սկավառակն էր, որը «Grammy» մրցանակի է ներկայացված եղել, Բայրաքդարյանը վերջերս «Երկար ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմն է նկարահանել, որը ներկայացնում է նրա առաջին ուղեւորությունը Հայաստան: