«Մաշինեն էկավ, Յարո ջա՜ն». տեսեք, թե այս բելառուսցի երգիչները որքան գեղեցիկ են կատարում մեր ՀԱՅԿԱԿԱՆ ժողովրդական երգը

2017 թվականի Եվրատեսիլում Բելառուսը ներկայացրած հայտնի Նավիբանդ երաժշտական խումբը կատարել է հայերեն երգ, որը լայն տարածում է ստացել համացանցային տիրույթում՝ դառնալով հայտնի և քննարկված:

Բացի այն, որ Մինսկում կազմավորված և այնտեղ հանդես եկող խումբը պատիվ է անում հայերին՝ հարգելով հայկական մշակույթը, խումբը նաև նպաստում է հայ երգի հանրահռչակմանը:

Կատարման համար խումբն ընտրել է սիրված «Մաշինեն էկավ, յարո ջա՜ն» երգը: Նրանք հայերեն են երգել, երբ տոնակատարություններից մեկի ժամանակ իրենց է մոտեցել հայ լրագրողը: Դա իսկապես անակնկալ էր մեզ համար, իսկ նրանք շատ սիրով մատուցել են երգը: Տեսանյութը՝ ստորև.