«Շտաբի պետ էր, հզոր հրամատար, ով զոհվեց թեժ մարտերում Շուշի քաղաքը պաշտպանելիս». ճանաչի՛ր 2 երեխաների հայր ՀԵՐՈՍ Վալերիին

Վալերի Համլետի Սարգսյան, ծնվ. 1972թ. հունվարի 7-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի՝ Կաղարծի գյուղում: 1979թ.-1989թ. սովորել է Կաղարծու միջնակարգ դպրոցում: 1989թ. ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկում: 1990թ. զորակոչվել է Խորհրդային բանակ և 1992թ., ավարտելով ծառայությունը, վերադարձել է Արցախ, անցել ծառայության ինքնապաշտպանական ջոկատներում, մասնակցելով Ավտալ, Գյուլափլու, Յուսուֆջանլուի ազատագրմանը: 1993թ.-1998թ. սովորել է ԼՂՀ պետական համալսարանի մանկավարժության և մարմնակրթության ֆակուլտետում:

1994թ. ավարտելով սպայական անձնակազմի վերապատրաստման դասընթացները, շարունակել է ծառայությունը վերը նշված վաշտում. սկզբում՝ որպես դասակի հրամանատար, հետո վաշտի հրամանատար:1995թ. տեղափոխվել է նույն զորամասի 5-րդ գումարտակ՝ որպես դասակի հրամանատար, այնուհետև՝ վաշտի հրամանատար: 2006 թ. -2010թ. ծառայել է որպես ՊԲ 35383 զորամասի 4 հրաձգային գումարտակի շտաբի պետ — հրամանատարի տեղակալ: 2010թ.-ից մինչև 2016թ.-ի նոյեմբերը ծառայել է ՊԲ 19916 զորամասի մարտական պատրաստության բաժնի, համազորային զորամասերի պատրաստության բաժանմունքի կրակային պատրաստության գծով ավագ սպա:

Ամուսնացած էր, ունի երկու երեխա:
2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին օրվանից նա առաջնագծում էր, որպես գումարտակի շտաբի պետ, այնուհետև՝ հրամանտար: 2020թ. նոյեմբերի 7-ին ընկավ հերոսի մահով Շուշին պաշտպանելիս: