«Մի քանի ժամ անդադար դաժան ու կատաղի մերձամարտ է վարել ու զոհվել հրամանատարի հետ՝ պաշտպանելով դիրքը». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ Գևորգին

Մեր նվիրյալն է, ով տվեց աշխարհում ամենաթանկ բանը, որ մենք ապրենք. Գևորգ Արթուրի Քարտաշյան

Գևորգ Արթուրի Քարտաշյանը ծնվել է 2001թ-ի հունվարի 2-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Սիրում էր սպորտը, զբաղվել է ձյուդոյով և բազկամարտով։ Բանակ է զորակոչվել 2019թ-ի հուլիսի 29-ին։ Սկզբում ծառայել է Մատաղիսում, եղել է գնդացրորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերից ծառայությունը շարունակել է Թալիշում:

Պատերազմի ժամանակ, առաջին իսկ օրը պաշտպանել են Թալիշի դիրքերը՝ Սիս հրամանատարական դիտակետը։ Վարել է դաժան ու կատաղի մերձամարտ մի քանի ժամ պահել է դիտակետը, չի նահանջել և զոհվել է հրամանատարի հետ միասին սեպտեմբերի 27-ին։

Անունը զոհվածների ցուցակում հրապարակվել է հոկտեմբերի 7-ին, մոր ծննդյան օրը։ Արցախի նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Ընտանիքի փոքր զավակն է, ուներ ավագ քույր և եղբայր։

Շնորհակալ ենք, ՀԵՐՈՍ, մենք քեզ կյանք ենք պարտք: