«Հրանոթի հաշվարկող էր. լավ ծառայության համար բազմիցս խրախուսանքների է արժանացել». կարդա՛ մեզ կյանք տված ՀԵՐՈՍ Արթուրի պատմությունը

Մեզ կյանք տված հերոսն է՝ Արթուր Նորայրի Մազմանյանը, ում յուրաքանչյուրս ենք պարտավոր ճանաչել: Արթուրը ծնվել է 2000թ-ի հուլիսի 13-ին Ջրվեժում։ Որոշ ժամանակ այնտեղ ապրելուց հետո բնակության է տեղափոխվում էզ Էջմիածին՝ Շահումյան համայնք։

Հաճախել է Շահումյանի միջնակարգ դպրոց, այնուհետև Էջմիածնի թիվ 1 դպրոց։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում։

Ավարտելուց հետո՝ 2019թ-ի հունվարի 10-ին մեկնել է ծառայության։ 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո,տեղափոխվել է Արցախ՝ Մարտունի 2 զորամաս։ Եղել է հրանոթի հաշվարկի հրամանատար։ Լավ ծառայության համար արժանացել է խրախուսանքների։

Պատերազմի հենց առաջին օրվանից ամղել մեկ ամիս,որից հետո՝ հոկտեմբերի 27-ին հերոսացել հանուն հայի և հայրենիքի։Պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» շքանշանով։