«Շատ անվախ էր կռվում, մի օր էլ էնքան էր կրակել՝ հրանոթի փողը տաքությունից հալվել էր». կարդա՛ մեզ կյանք տված ՀԵՐՈՍ Մովսեսի պատմությունը

Մեր հորոս լույսերից մեկն է Մովսես Սարգսյանը, ով անվախորեն զուհեց կյանքը հանուն մեզ ու իր հայրենիքի:

Հերոսը ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում: 6 տարեկանից պարում էր «Կովկաս» պարային համույթում, քանի որ պարն իր համար մի ուրիշ աշխարհ էր: Գեղարվեստական մտածողությամբ տղան նաև կիթառ էր նվագում, արվեստի մեծ սիրահար էր։ Ընկերներն ու հարազտներն ասում են՝ Շատ ընկերասեր, հումորով, բարի և հոգատար տղա էր: Որոշել էր ծրագրավորող դառնալ։

Հերոսը զորակոչվում է բանակ 2019 թվականին ու վիճակահանության արդյունքում սկզբում ծառայում է Լուսակերտում, ստանում սերժանտի կոչում, ապա ծառայությունը շարունակում Արցախում՝ Ներքին Հոռաթափում՝ որպես հրթիռահրետանային համակարգի հաշվարկող:

41 օր պայքարելուց հետո Մարտակերտից Շուշի տեղափոխվելիս զոհվել է նոյեմբերի 6-ին։ Ընկերները պատմում են, թե ինչ անվախ էր ու քաջ մարտեր էր մղում։ Մի օր այնքան էր կրակել,որ հրանոթի փողը տաքությունից հալվել էր: