«Սեփական կյանքի գնով ոչնչացրել է թշնամու դիվերսիոն խումբը». ճանաչի՛ր 3 պատերազմների մասնակից ՀԵՐՈՍ ՆՈՐԱՅՐԻՆ, ով 3 երեխաների հայր էր

Հերոս, ով ողջ կյանքով նվիրված էր հայրենքին, ով մասնակցեց 3 պատարազմի, սակայն վերջինը դարձավ ճակատագրական. Նորայր Փայլակի Սարգսյան:

Հերոսը ծնվել է 1967 թվականին Կապանի ներքին Խոտանան գյուղում: Ապրում էր Քաջարանում: Նորայրը 1992 թվականից միացավ Արցախի համար մղվող ազատագրական պատերազմին ու պարգևատրվեց բազմաթիվ մեդալներով: Հայրենիքի ու զինվորի գինը հասկացող 3 երեխաների հայրը, առանց մեկ վայրկյան մտածելու, պատերազմը սկսվելու հենց առաջին օրվանից մեկնեց առաջնագիծ:

Նորայրը հերոսաբար պայքարել է մինչև հոկտեմբերի 23-ը: Այդ չարաբաստիկ օրը նա ոչնչացրել է թշնանմու դիվերսիոն խումբը, սակայն մահացու վիրավորում է ստացել ու հավերժ կապել իր ճակատագիրը հայրենիքի հետ: