«Չէ՛, չէ, խաբես գը Շիրա՛զ, ըդիկ գրողը հմի խելռած բդի էղներ». Լենինականի երկու հսկաների զրույցից մի հատված

Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու մեծերը՝ Հովհաննես Շիրազն ու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը։ Վերջինս դիմելով Շիրազին, հարցնում է․
-Շիրա՛զ, կըսեն Դանթեականը («Հայոց դանթեականը») դու ես գրել, հա՞։ Ըդիկ ճի՞շտ է։
-Հա, Ֆրունզ ջան, ես եմ գրե։
-Չե՛մ հավատա, Շիրազ։ Դժվար դու գրած էղնիս, սուտ կխոսաս։ Չե՛մ հավատա։
-Այ տղա քեզի ի՞նչ էղավ, կըսեմ ես եմ գրե։
-Չէ՛, չէ, խաբես գը Շիրա՛զ, ըդիկ գրողը հմի խելռած բդի էղներ։ Չէ՛, դու չես գրել, դու հլը չես խելռել…
-Է՜, Ֆրունզ ջան, ես խելռել, նոր եմ գրել…