«Ես ծնվել են հայկական թաղամասում». որտեղի՞ց են գալիս շվեյցարական ամենահայտնի ժամացույցների հեղինակի ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Շվեյցարիայում բնակվող հայազգի բարերար և գործարար Հրաչ Կապրիելյանը «Արցախբանկի» տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը: Նա նաև «ԱՐԱՐԱՏ» ֆուտբոլային ակումբի նախագահն է:

Փոքր-ինչ հանդուգն տոնով՝ Հրաչը հայտարարում է, որ բնիկ պոլսեցի է, հայ: Այս հայտարարությունն արտացոլում է թե՛ քաղաքի բազմազանությունը, թե՛ այն ընտանիքի հպարտությունը, որի վերապրումի պատմությունն սկսվել է դեռևս միջնադարից:

Իսկ անունը նշանակում է «հուր աչք». այն, ըստ հավատալիքների, կարող է թափանցել մինչեւ մարդու հոգու խորքը:  Հրաչը ծնվել է 1953-ին Ստամբուլի Կումկապի (Գում Գափու) հայկական թաղամասում: «Փոքր ժամանակ խաղում էինք հարեւանի երեխաների հետ: Մենք հայ զինվորներն էինք, իրենք՝ թուրքերը: Երբեմն հաջողվում էր նրանց մի լավ դնգստել, սակայն քանակով գերազանցում էին, ինչի հաշվին ավելի հաճախ էին հաղթում»,- հիշում է Հրաչը: 

5 տարի անց, ծնողների դժվարին բաժանությունից հետո, Հրաչը մեկնեց ԱՄՆ՝ ապրելու Նյու Ջերսիում բնակություն հաստատած պապի ու տատի՝ Ժիրայրի ու Աղավնիի հետ:

«23 տարեկան էի, երբ սկսեցի իմ սեփական գործը: Սկզբում ադամանդի արհեստավոր էի, բայց շուտով սկսեցի ինքս թանկարժեք զարդեր նախագծել եւ պատրաստել: Առաջին միլիոնը վաստակեցի դեռ 30 տարեկանը չբոլորած»,- ասում է նա:

Հրաչի հայրենասիրությունը Հայաստանին նրա նվիրվածության շարժիչ ուժն է, եւ ժամանակ առ ժամանակ նա նույնիսկ թույլ է տալիս, որ իր մեջ բոցկլտա Կումկապիի այն ճարպիկ պատանին: Նա Հայկական համայնքի ամենամեծ բարերներից է: