Շիրազին մոտեցող մի «քննադատ» ասում է՝ սուր միտք ունես, դե մի քառյակ հորինիր այս լճի մասին. գիտե՞ք՝ ինչ արեց Շիրազը

Լճափին նստած մեր Շիրազը թղթից նավակ էր պատրաստում, երբ նրան մոտենում է մի «քննադատ» ու փորձում «անակնկալի բերել» բանաստեղծին:


— Շիրազ, ասում են սուր միտք ունես, դե մի քառյակ հորինիր այս լճի մասին:
Դեռ խոսքը չէր վերջացրել, երբ Շիրազն արտասանում է.

Սիրու՜ն լճակ,
Մեջը ՝ նավակ,
Իշու՛ քուռակ
Չեղա՞վ քառյակ: