Հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հնագույն ամրոց․ եղե՞լ եք Գալինջաքար ամրոցում

Բերդավանը սահմանամերձ գյուղ է, որը գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, որը կառուցվել է 10-11-րդ դարերում և վերականգնվել է 17-րդ դարում: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարերի մեծ հավաքածու:

Գրավոր աղբյուրներում Գալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին: 1983 թվականին ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն:

Ամրոցը նաև ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում: