«ՀԱՅ ժողովրդիս հերոսական անցյալը դարձավ իմ հաջողությունը». ո՞վ է ԱՄՆ ռազամական գծով ՀԱՅ խորհրդատուն և լավագույն դիվանագետներից մեկը աշխարհում

Մեքսիկայի Արտաքին գործերի գերատեսչությունում 22 տարվա դիվանագիտական փորձ ունեցող Արթուրո Սարուխանն այժմ աշխատում է Վաշինգտոնում՝ որպես ռազմավարական գծով խորհրդատու։ 2007-ից մինչեւ 2013 թվականները Սարուխանը եղել է Միացյալ Նահանգներում Մեքսիկայի դեսպանը՝ գլխավորելով Վաշինգտոնի կարեւորագույն դեսպանատներից մեկը եւ ներկայացնելով Մեքսիկայի ավելի քան 100 միլիոն քաղաքացիներին ու Միացյալ Նահանգներում բնակվող ավելի քան 35 միլիոն հայրենակիցներին։

1963թ. Մեխիկոյում ծնված Արթուրո Սարուխանը երկու կողմից էլ հակամարտությունների հետեւանքով գաղթական դարձածների ժառանգ է, իսկ հենց Արթուրոյի, սա ամենամեծ դերակատարաումն է ունեցել նրա՝ դիվանգատետ դառանալու որոշման մեջ:

Հորական պապը՝ Արթուր Սարուխանյանը, ռուսահպատակ հայ էր եւ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ծառայել էր որպես Ռուսաստանի անցումային կառավարության ղեկավար Ալեքսանդր Կերենսկու օգնական։ Բոլշեւիկների կողմից նույն տարվա հոկտեմբերին իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո Սարուխանյանը հեռացել է Ռուսաստանից։

Իր խոսքով՝ հայկական արմատները օգնել են իրեն դիվանագիտության ճանապարհին։ Հայկական արմատները «պայմանավորել են իմ նվիրվածությունը 21-րդ դարի կանոնակարգված միջազգային համակարգի հիմնական սկզբունքներին, որոնցից են պաշտպանելու պարտավորությունը (R2P) եւ պատմական հիշողությունը որպես հաշտեցման հիմք ընդունելու անհրաժեշտությունը»։

Թեպետ Արթուրոն իրեն համարում է «մոլի ֆուտբոլասեր եւ ֆուտբոլ խաղացող», նրա ուրախության հիմնական աղբյուրն ընտանիքն է։ Կնոջը՝ Վերոնիկա Վալենսիային, նա հանդիպել է Վաշինգտոնում։ Ունի երկու դուստր՝ 10 տարեկան Լայան եւ 7 տարեկան Անին։

Նրա ամենամեծ ձեռքբերո՞ւմը․ «Իմ երկրին ծառայելը եւ, հուսով եմ, երախտահատույց լինելն այն պետությանը, որը բացել է իր դռները թե հորս, թե մորս՝ ապաստան հայցող ընտանիքների առջեւ»։