«Զոհվեց` փրկելով իր ամենամոտ ընկերոջ կյանքը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արման Նազարեթյանին

Արման Վախթանգի Նազարեթյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 8-ին Արմավիր մարզի Արմավիր քաղաքում։Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արմավիրի պետական ինդուստրիալ֊ մանկավարժական քոլեջի խոհարարական բաժինը, սակայն կիսատ թողնելով ուսումը՝ 2020 թվականի հունվարի 9-ին զորակոչվել է Հայոց բանակ։

Ծառայության անցել է Արցախում` Մարտունի 2-ում։ Եղել է հրետանավոր դիրքի ավագի օգնական: 44-օրյա պատերազմի սկսելուն պես տեղափոխվել է Արցախի հարավային սահման, կռվել թեժ կետերում:

Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 24-ին, մեկ օր անց էլ՝ հոկտեմբերի 25-ին, զոհվել Հադրութում արկի պայթյունից` փրկելով ծառայության ընթացքում ձեռք բերած իր ամենամոտ ընկերոջ կյանքը։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…