ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹԸ Շուշիում պահեց նահանջող զորքի թիկունքը, իսկ ինքը ՀԵՐՈՍԱԲԱՐ ընկավ Հադրութում. ճանաչե՛ք նրան
Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Դավիթ Շահնազարյանը սերժանտ, հետախույզ էր:
Նա ծնվել է 2000 թվականին: Չորս քույրերի եղբայր էր:

Դավիթը եղել է սամբոյի Հայաստանի փոխչեմպիոն: Մասնակցել է մի շարք մրցումների, միջազգային մրցաշարերի և արժանացել բազմաթիվ մեդալների:
Պատանի երկրապահը 2019 թվականին զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցել է Հադրութում:

44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է ամենաթեժ մարտերին և եղել է ամենածանր կետերում: Շուշիում Դավիթը պահել է նահանջող զորքի թիկունքը:
Հերոս Դավիթը ընկել է քաջաբար նոյեմբերի 7-ին հանուն հայրենիքի:
Փա՛ռք ու պատիվ Քեզ, Հերոս: