«Ես ՑՈՐ-ի հրետանավոր եմ, իմ պայքարը մինչև վերջ է». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԳԵՈՐԳԻ ԲԱԼԱՅԱՆԻ պատմությունը

Գեորգի Արմենի Բալայանը ծնվել է 2000 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Ապրել է Խնձրիստան գյուղում:

Մանկուց զբաղվել է սպորտով, սովորել է Շուշիի Ագրարային համալսարանում:

Գեորգին ծառայության է անցել Ցորի զորամասում՝ Դ-20 հրետանային դիվիզիոնում: Եղել է հայտնի Ցոր-ի հրետանավորներից մեկը:

Մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին առաջին իսկ օրերից սկսած: Թշնամու դեմ կռվել է քաջաբար և ընկել հանուն հայրենիքի հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջավառլու տարածքում:

Գեորգի Բալայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, Հերոս Գեորգի: