20 տարի անց. անմահացած ՀԵՐՈՍ ՄԽԻԹԱՐ ԳԱԼԵՅԱՆԻ ՄԱՅՐԻԿԸ կրկին երեխայի է սպասում

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, 20 տարի անց երեխայի է սպասում:

Այս մասին տեղեկանում ենք բժիշկ Հասմիկ Ղազինյանի ֆեյսբուքյան էջից, ով նկար է տեղադրել հերոսի մոր հետ և կից գրառում կատարել.

Մխիթար Գարիկի Գալեյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 17-ին Երևանում: Ծառայության է անցել 2019 թվականի հունվարի 17-ից, ծառայել է Հադրութում:

Ծառայության ավարտին մնացել էր երեք ամիս, երբ սկսվեց պատերազմը: Հերոսը զոհվել է ընկերոջ կյանքը փրկելիս:Նահանջի հրամանը լսելով՝ երկու ընկերներով վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու, և իրենց իսկ մարմնով, իրենց իսկ կյանքի գնով պաշտպանում և փրկում են ընկերոջը:   

Հերոս Մխիթարը ընկել է քաջի մահով հոկտեմբերի 1-ին:
Փա՛ռք ու պատիվ քեզ, Հերոս: Խոնարհվում ենք…