2 դուստրերի ՀԱՅՐԸ մինչև վերջին շունչը կռվել է զինվորի կողքին. ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Նաիրի Բաղդասարյանին

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Նաիրի Գրիգորիի Բաղդասարյանը ծնվել է 1977 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Նաիրին ամուսնացած էր, ունի երկու դուստր:

Ծառայել է Մատաղիսում: Կամավոր մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին: Իսկ 44-օրյա պայքարին միացել է ՄՈԲ-ի կազմով:

Հերոս Նաիրին բազմաթիվ սխրանքներ է գործել մարտի դաշտում: Նա, իր տարիների փորձն ու ուժը կիրառելով, օգնել է տասնյակ երիտասարդ զինվորների:

Մինչև վերջին շունչը կռվել է զինվորի կողքին և քաջաբար զոհվել հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու կոչվող տարածքում:

Հերոս Նաիրի Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով և Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, ՀԵՐՈՍ: