«Հրամանատարը, ճեղքելով թշնամու զորքը, փրկել է 82 զինվորի կյանք». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՎԱՀԱԳՆԻ պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Վահագն Արամի Թումասյանը փոխգնդապետ, հետախույզ էր:

Հերոսը ծնվել է 1981 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Ամուսնացած էր, ունի 1 դուստր:

Վահագնը փայլուն տիրապետել է թշնամու լեզուներին՝ թուրքերենին և ադրբեջաներենին: Նրա պատվին Մայր բուհում բացվել է նրա անվան լսարան:

Պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է թեժ մարտերին: Հերոս Վահագնը, ճեղքելով թշնամու զորքը, փրկել է 82 զինվորի կյանք:

Հերոսը ընկել է քաջաբար հոկտեմբերի 12-ին մարտական առաջադրանք կատարելիս: Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:

Փա՛ռք ու պատիվ այսպիսի անձնուրաց և քաջարի հրամանատարներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը և զինվորների հետ հավասար պայքարեցին թեժ մարտերում՝ հանուն հայրենիքի ազատագրման: Խոնարհվում ենք: