«5 օր շարունակ հիվանդանոցում պայքարեց կյանքի համար, սակայն». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ՍԵՐԺԱՆՏ Արմեն Մաթևոսյանին

Արմեն Գագիկի Մաթևոսյանը սերժանտ էր: Նա ծնվել է 1994 թվականին Գյումրի քաղաքում: Զբաղվել է ձյուդոյով:

2017 թվականից Արմենը որպես պայմանագրային ծառայել է Հայաստանի սահմանապահ զորքերում:

Հերոս Արմենը պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է առաջնագիծ՝ Արցախի հարավային ճակատ: Թեժ մարտեր է մղել Հորադիզում:

Հոկտեմբերի 6-ին Արմենը ծանր վիրավորվել է, տեղափոխվել է հիվանդանոց: 5 օր շարունակ պայքարել է կյանքի համար, սակայն անմահացել է հոկտեմբերի 11-ին հիվանդանոցում:

Հերոս Արմեն Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, քաջարի մարտիկ: Խոնարհվում ենք քո սխրանքների առաջ, երախտապարտ ենք…