«Զինակից ընկերների հետ ոչնչացրել է թուրքի 200-ից ավելի հետևակ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆԻ սխրագործությունները

Սուրեն Վրույրի Խեչումյանը ծնվել է 2002 թվականին Օձուն գյուղում: Եղել է «Պատանի երկրապահ» ակումբի սերժանտ:

Գերազանցությամբ ավարտելով Հյուսիսային համալսարանի քոլեջը՝ Սուրենը 2020 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ:

Ծառայել է Ջրականում: Միացել է 44-օրյա պատերազմին առաջին իսկ օրերից: Սուրենը իր զինակից ընկերների հետ ոչնչացրել է թշնամու 200-ից ավելի հետևակ:

Շրջափակման մեջ կռվել է քաջաբար և զոհվել է քաջի մահով հրադադարից հետո՝ նոյեմբերի 26-ին Հադրութում:

Հուղարկավորվել է 2021 թվականի մայիսի 14-ին:
Հերոս Սուրեն Խեչումյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, Հերոս: