Գիտե՞ք՝ քանի տարեկան էր, երբ առաջին անգամ սիրահարվեց ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ և ի՞նչ նվիրեց իր առաջին սիրուն

Ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը, առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Նա սովորում էր Ջալալօղլու (ներկայիս Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան` Վերգինեին, ում նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.

Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի´ հոգար,
Թե կան դասեր, կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ,
Որ կենդանի մի պատանի,
Սերը սրտում դաս է սերտում: