Ի՞նչ վերնաշապիկ էր կրում մեր Տերյան-հանճարը մահվանից առաջ. ԼՈՒՍԱՆԿԱՐ, որը տխուր ազդեցություն կթողնի քեզ վրա


Ինչպես գիտենք՝ 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։

Vahan Ter-Grigorian.jpg

1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

Ի՞նչ է սա…Սա այն վերնաշապիկն է, որը մեր Տերյան-հանճարը կրում էր մահվանից առաջ։ Վրան նկատելի են նաև թոքախտից հյուծված Տերյանի արյան հետքերը։
Շապիկը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում։