«Նա ձեզնից վրեժ կլուծի և վրեժ կլուծի աշխարհից իր համար»․ գիտե՞ք, թե ինչի մասին էր զգուշացնում Պարույր Սևակին իր մեծ սերը՝ Սուլամիթան

Պարույր Սևակը և Սուլամիթա Ֆրիդբերկը ծանոթացել են 1957 թվականի դեկտեմբերի 1-ին, բանաստեղծ Գենիե Այգիի հարսանիքին: Սևակը 33 տարեկան էր, երբ նրանք հանդիպեցին, իսկ Սուլամիթան 18: Սևակը սիրելիին կոչում էր «փափլիկ խավոտ Սուլա», իսկ Սուլամիթան քնքշորեն անվանում էր նրան «Սատանի ճուտ»:
Նրանք գեղեցիկ նամակագրություն են ունեցել, որոնցից որոշ հատվածներ հասել են մեզ։ Այս հատվածը Սևակին ուղղված նամակից է․

«Զգուշացեք: Մի թողեք հանդիպումից հետո աղջկան նույնիսկ աննշան անբավականության վիճակով, նա կարող է դավաճանել ձեզ հենց նույն երեկո: Նա բորբոքված է, նա եռում է, նա ձեզնից վրեժ կլուծի և վրեժ կլուծի աշխարհից իր համար: Նա ծաղրում է սեփական հոգին: Նա արդեն համեմատում է ձեզ, խուսափեք ընկճված հոգու համադրությունից, նա պատժել է ձեզ և նա արդեն ձերը չէ: Երբ ես ստանում եմ քո նամակը, այդ օրը ես ժամադրության եմ գնում մեծ ու երջանիկ, և ամենքը, անգամ տրոլեյբուսի պատահական մարդիկ իրենց լավ են զգում: Իսկ եթե վաղուց նամակներ չկան, ես ցանկացած լավատեսի կյանքը կթունավորեմ, ցանկացած սիրո ափերից կհանեմ…. Այնպես ուզում եմ խրատել Պլատոնին…..»