«Կյանքն այնքան շատ էր սիրում, որ երեխու պես անընդհատ նոր բաներ էր ուզում բացահայտել». ի՞նչ հերոսական ճանապարհ է անցել Օմարի բարձունքը պահած Տարոնը

Մեր լույս հերոսներից մեկն է՝ Տարոն Հակոբի Հակոբյանը, ով սերժանտ էր ու ծառայում էր խաղաղապահ զորքերում: Նաև հումատար առաքելություն է իրականցրել Աֆղանստանում:

Հերոսը ծնվել է 1987 թվականին Կոտայքի մարզում: Դեռ մանկուց աչքի էր ընկնում յուրօրինակ մտածողությամբ ու բացառիկ տեսակով: Տարոնը դպրոցը գերազանց էր ավարտել ու անվճար ընդունվել համալսարան, ապա զորակոչվել բանակ: Ծառայությունից հետո էլ մեկն էր Եվրոպա: Ճանապարհորդել շատ էր սիրում, բայց 2 տարի մնալուց հետո վերադառնում է հայրենիք, քանի որ ծանկանում էր իր հողի վրա ապրել: Իսկ հաջորդ հայրենանվեր գործը խաղաղապահ զորքերին միանալն էր:

5 տարի աշխատալելուց հետո նա իր գիտելիքներով աչքի ընկավ ու նրան մի քանի անգամ արդեն ուղարկեցին Գերմանիա ու Աֆղանստան, որտեղից միշտ պատվոգրերով էր վերադառնում: Ուզբեկստան գնաց ու հաղթանակով վերադարձավ: Իսկ Աֆղանստանում մեդալ ստացավ հրաշալի ծառայության համար:

Կյանքը շատ-շատ էր սիորւում: Հարզատները հիշում են, երեխայի պես ամեն վայրկյան մի նոր բան էր ցանկանումմ բացահայտել աշխարհում, զգալ ու վայելել ամեն պահը:

Չարաբաստիկ 44-օրյայի սկվելու հենց առաջին օրվանից հերոսը դիրքերում էր ու հենց այնտեղ էլ անմահացավ: Նա մասնակցում էր Քարվաճառի թեժ մարտերին, իսկ վերջին կռիբտ տվեց Օմարի համար՝ անառիկ պահելով բարձունքը: