Ռուս հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը ՀԱՅՈՒՀԻ Է. գիտե՞ք, թե նա որ հայտնի ՀԱՅԻ դուստրն է
Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944թ․ սեպտեմբերի 12-ին Ուֆայում։
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ 6 տարեկանում Սպիվակովը նախ ընդունվել է շրջանի երաժշտական դպրոց, ուր սկսել է սովորել ջութակ նվագել, այնուհետև տեղափոխվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց։
1961 թվականին հաշվառվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցում։ Արդեն երկու տարի անց ընդունվել է Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա։ Միաժամանակ ապագա վիրտուոզը մասնակցել է միջազգային մի շարք հեղինակավոր երաժշտական մրցույթների։
1979թ․ Վլադիմիր Սպիվակովը հիմնել է «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը՝ դառնալով դրա գեղարվեստական ղեկավարը, դիրիժորը և սոլիստը։
Սպիվակովը Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահն է, ԽՍՀՄ, ՀՀ, Ուկրաինայի, Դաղստանի, Բաշկորտոստանի ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՌԴ պետական մրցանակների։

Հիշեցնենք, որ նա Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սահակյանցի ամուսինն է։
Վլադիմիր Սպիվակովը, 1988 թվականին տեղեկանալով Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, ժամանել է Գյումրի և բարեգործական համերգներ է ունեցել:
Նա 2008 թվականին՝ 20 տարի անց, կրկին համերգային ծրագիր է ունեցել Գյումրիում: