Զորավար Անդրանիկի այս արձանի տեղադրումը դժգոհության ալիք էր բարձրացրել Թուրքիայում․ գիտե՞ք, թե որտեղ է այն գտնվում

Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի այս հուշարձանը գտնվում է Բուլղարիայի Վառնա քաղաքի Գալաթա թաղամասում, որը կրում է Զորավար Անդրանիկի անունը։

Հուշարձանը տեղադրվել է 2011 թվականին և ունի 6 մետր բարձրություն։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայի հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ, Բուլղարիայի հայերի միության նախագահ և Զորավար Անդրանիկի թոռ Վարդան Նռանյանը։

Անդրանիկ Օզանյանի հուշարձանը կանգնեցնելու վերաբերյալ բուլղարական իշխանությունների նախաձեռնությունը դժգոհության ալիք էր բարձրացրել Թուրքիայում: Չնայած թուրքական իշխանությունների անհամաձայնությանը, բուլղարական իշխանությունները որոշեցին կանգնեցնել զորավարի հուշարձանը: