Միայնակ մոր ՄԻԱԿ ԶԱՎԱԿԸ զոհվեց հանուն հայրենիքի թշնամու դիվերսիոն գրոհը կասեցնելիս. ճանաչե՛ք 19-ամյա ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկ Սարգիսի Մելիքյանը ծնվել է 2001 թվալանին մայրաքաղաք Երևանում: Հայկը միայնակ մոր միակ զավակն էր:

Դպրոցն ավարտելով 2019 թվականին՝ ծառայության է անցել Ստեփանակերտի զորամասի հրետանային դիվիզիոնում: Եղել է հրանոթի հաշվարկող:

Պատերազմը սկսվելուն պես՝ սեպտեմբերի 27-ից մարտի է ելել թշնամու դեմ: Կռվել է աննահանջ, պայքարել հայրենի հողի համար:

Զոհվել է հանուն Արցախի հոկտեմբերի 12-ին Ջուվառլուի տարածքում՝ թշնամու դիվերսիոն գրոհը կասեցնելիս:

Հայկ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, Հերոս: Երախտապարտ ենք, խոնարհվում ենք…