«Այս մեծանուն ամերիկացուն պիտի ճանաչենք բոլորս». ի՞նչ է արել ՆԱ ՀԱՅԵՐԻ համար՝ դեմ գնալով ԱՄՆ իշխանություններին

Լեսլի Դեյվիսն ամերիկացի դիվանագետ է: 1876թ. ԱՄՆ-ում ծնված Դեյվիսը 1898թ.-ին ավարտել է Կոռնելի համալսարանն՝ ստանալով փիլիսոփայության բակալավրի կրթական աստիճան:

Դեյվիսի դիվանագիտական գործունեությունն սկսվել է 1912թ., երբ նա ծառայության է նշանակվել Բաթումում : 1913թ. իր արձակուրդի ժամանակ Դեյվիսը որպես լեռնագնաց հաղթահարեց Ուզբեկստանի ու Կովկասյան լեռների բարձունքները եւ 1913թ. սեպտեմբերի 7-ին բարձրացավ Արարատ լեռը: 1914թ. մայիսի 31-ին Դեյվիսը ժամանեց Խարբերդ, որն ավելի ուշ իր զեկուցագրերում պիտի նկարագրեր որպես «սպանդանոց նահանգ»:

Դեյվիսը օտարերկրյա միակ պաշտոնյան էր, որն ականտես էր եղել ողբերգությանը: Դեմ գնալով Ամերիկյան կառավրություններին՝ նա ԱՄՆ հյուպատոսարանը դարձնում է հայերի համար ապաստարան ու այնտեղ նրանց ապահովում ամեն ինչով:

Զանգվածային տեղահանության առաջին իսկ օրերից նա փորձեց հնարավորինս շատ հայերի տեղավորել հյուպատոսարանի շենքում: Հյուպատոսարանի տարածքը բավականին մեծ էր եւ պարսպապատ: Շուրջ 40 հայ ապրում էր դրա պարտեզներում: 

Դեյվիսն անձամբ էր կազմակերպում հայերին սննդամթերքով ու անհրաժեշտ պարագաներով ապահովելու գործը: Նա օգտագործեց իր ազդեցությունն ու դիվանագիտական հեղինակությունը. որ փրկված հայերին տեղափոխի ԱՄՆ: Բացի հայերին հյուպատոսարանում պատսպարելուց, Դեյվիսը նաև զբաղվում էր նահանգի այլ վայրերում՝ լեռներում, ավերակ գյուղերում թաքնված մազապուրծ հայերին նյութական օգնություն ցուցաբերելու հարցերով:

1917թ.՝ ԱՄՆ-ի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո, Դեյվիսը վերադարձավ հայրենիք։ Սակայն այստեղ էլ չդադարեց հայերին օգնել։ Լեսլի Դեյվիսն իր դիվանագիտական գործունեությունը շարունակեց մինչեւ 1941 թվականը: Նա մահացավ 1960թ. սեպտեմբերի 27-ին, Պիտսֆիլդում (ԱՄՆ):