Իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ այս ՀԱՅՈՒՀՈՒ հայրը արժանացել է ԿՈՄԻՏԱՍԻ ուշադրությանը. ճանաչենք  Առաջին պետական թատրոնի առաջնակարգ դերասանուհուն

Խոսքը հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Իդա Արշավիրի Մկրտչյանի մասին է՝ ծնված 1914 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում:

Հայրը՝ Արշավիր Տեր-Մկրտչյանը, Գևորգյան ճեմարանի սան Է ԵՂԵԼ: Իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ արժանանացել է ճեմարանի երգեցողության ուսուցչի ու խմբավարի՝ մեծ Կոմիտասի ուշադրությանը․ Եղել է Կոմիտասի աշակերտը, հետագայում,Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի՝ դիվանապետ, խորհրդային տարիներին՝ թարգմանիչ և սրբագրիչ,Առաջին պետական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր։

Մայրը՝ Երանուհի Ադամյան(Ադելլա)՝, հայ-սովետական թատրոնի և կինոյի անվանի գործիչ, Առաջին պետական թատրոնի առաջնակարգ դերասանուհի։ Իդա Մկրտչյանը ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ-ի)՝ դերասանական արվեստի բաժինը և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան, մեծ ռեժիսոր-բեմադիչ, դերասան՝ Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ։ Երկար տարիներ աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնուհետ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

1930-ական թվականներից, Իդա Մկրտչյանը աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իբրև առաջնակարգ դերասանուհի։ Վարդան Աճեմյանի և Թադևոս Սարյանի պատվավոր հրավերով, Իդա Մկրտչյանը շարունակել է իր բեմական գործունեությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Իդա Մկրտչյանը թատրոնի պատմության մեջ մնաց,որպես թատերական արվեստի, քնարական ժանրի անկրկնելի դերասանուհի։