«Իրենց դիրքի վրա հարձակվել են, բայց ինքը չի գնացել ու զոհել է իրեն, որ փրկի ընկերների կյանքը». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ Գնելին, ով ընադմենը 3 ամսվա ծառայող էր

Մեր պայծառ լույսերից մեկն է, ում ծնորհիվ մենք այսօր կյանք ունենք. Գնել Աբելի Պետրոսյան

Հերոսը ծնվել է Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։ 2008թ. հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ Սովորել է բարձր առաջադիմությամբ։ Դասերին զուգահեռ հաճախել է կարատեի։ Շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, մասնակցել է մի քանի մրցաշարերի և տարել թիմային հաղթանակ։ Երկու տարի հաճախել է Թումո ստեղծարար կենտրոն։

Հետաքրքրված էր ծրագրավորմամբ,ծ առայությունից հետո որոշել էր շարունակել կրթությունը հենց այդ ուղղությամբ։ Դպրոցը ավարտել է 2020թ.-ին և հուլիսի 13-ին զորակոչվել է բանակ։

Զինակից ընկերների բնութագրմամբ Գնելը շատ ընկերասեր, բարի, կոկիկ, պարտաճանաչ, կամեցող զինվոր էր։ Գնելը սիրված էր ամբողջ գյուղի կողմից, օգնության էր հասնում բոլորին՝ մեծից փոքր։

Անսահման լավատես էր, կյանքով լեցուն վայելում էր ամեն պահը. կարծես ժամանակը նրան չէր հերիքելու։ Երբ պատերազմը սկսվեց, Գնելն ընդամենը 3 ամսվա ծառայող էր:

Մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին, բազմաթիվ կորուստներ պատճառել թշնամուն։ Այդ չարաբաստիկ օրը՝ հոկտեմբերի 22-ին, հրաժարվել է լքել մինչև վերջ մնացել է դիրքում: Զոհվել է մարտական ընկերներին փրկելիս: