«Մա՛մ ջան, դուխդ չգցես, սաղ տոչնիյա». ճանաչի՛ր ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՐՈՍ Վարուժանին, ով զոհեց իրեն, որ փրկի մարտական ընկերների կյանքը

Մեր լույսերից մեկն է՝ Վարուժան Գևորգի Սարգսյանը, ով զոհեց իրենց հանուն մեր վաղվա օրվան. ճանաչի՛ր նրան:

Հերոսը ծնվել է 2000 թվակաանի հոկտեմբերի 26-ին Երևանում։ Սովորել է Մ.Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում։ Միշտ աչքի է ընկել իր ազնվությամբ ու ընկերասիրությամբ։ Պատանեկության տարիներին զբաղվել է Արևելյան մարտարվեստով։ 2018թ. ընդունվել է ԵՊՄՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Այնուհետև ուսումը կիսատ թողնելով զորակոչվել է բանակ։

Առաջին 6-ամիսը ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում ։Ստացել է հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ) նշանառու օպերատորի որակավորում։ Հետագա ծառայությունը շարունակել է Մատաղիսում։ Մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին։ Վիրավոր զինվորներին օգնելու ժամանակ անմահացել է ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 13-ին։

Նոյեմբերի 7-ին հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։Վերջին հեռախոսազանգի ժամանակ ասել է. «Մամ ջան դուխտ չգցես,սաղ տոչնիյա: