«Հատուկ առաջադրանքի ժամանակ անօդաչուի հարվածից մահացու վիրավորում է ստացել ու նվիրել իրեն ՀԱՅՐԵՆԻՔԻՆ». ճանաչի՛ր 2 երեխաների հայր ՀԵՐՈՍ Արմենին

Մեր լույս հերոսներից մեկն է՝ Արմեն Գրիգորի Հայրապետյանը, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր վաղվա օրվան, նրան պարտավոր ենյք ճանաչել բոլորս: Հերոսը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Սովորել է Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց հետո՝ 2005թ. դեկտեմբերի 22-ին, զորակոչվել է բանակ։

2005-2007թթ. ծառայել է ԼՂՀ-ում` Մատաղիսում։ Ծառայության ընթացքում ստացել է սերժանտի կոչում, արժանացել է բազմաթիվ խրախուսանքների։

Ծառայությունը ավարտելուց հետո նա իրեն միայն հայրենիքի պաշտպանների շարքում: 2009թվականին զինվորագրվեց Ագարակի զորամաս, որպես պայմանագրային զինծառայող։

Եղել է դիպուկահարի ջոկի հրամանատար կցված զինտեսակը՝ սև նետ։ Հոկտեմբերի 3-ին դիրքերից մարտական առաջադրանքով տեղափախվել է Ջրական( Ջաբրայիլ)։ Նա հայրենիքի պաշտպանության առաջամարտիկ էր՝ անահ և անձնուրաց։ Մահացու վիրավորում է ստացել թշնամու անօդաչու թռչող սարքից՝ հոկտեմբերի 5-ին։

Արմենը ամուսնացած է ունի երկու դուստր՝ 2 և 6 տարեկան։ Նա օրինակելի ամուսին էր, հօգատար հայր և օրինակելի որդի, ամենքի հանդեպ սրտացավ անձնավորություն: