«Անհավատալի է, որ այսօր իմ ձեռքում է 1902 թվականի այդ Աստվածաշունչը, որը իմ ՀԱՅ լինելու ապացույցն է». որտեղի՞ց են գալիս հանրահայտ երգչուհու արմատները

Երգչուհի Բրենդա Վանեսքեհեյանը հպարտ է, որ հատկապես իրեն է բաժին հասել իր մեծ տատիկին պատկանող, գաղթի ճանապարհն անցած Աստվածաշունչը: Արգենտինաբնակ Բրենդայի բեմական անունը Բրեն Վանեսքե է, նա գրել է «1915» երգը` իր մեծ մոր և բոլոր զոհերի հիշատակին. «Ես ուզում էի արտահայտել իմ զայրույթը, վիշտը և պատմել ածխարհին տեղի ունեցածը»:

1915թ. հայ տղամարդիկ սպանվեցին իսկ կանայք, երեխաներն ու ծերերը դատապարտվեցին աքսորի անվերջանալի ու սարսափելի ճակատագրին: Երգչուհու տատի անունը Թեփերիկ էր: Բազմաթիվ կիլոմետրեր ձգվող դժոխքի այդ ճանապարհին ընտանիքի անդամներից ոչ ոք չդիմացավ այդքան ֆիզիկական հալածանքներին ու անմարդկային պայմաններին և մահացան բոլորը, բացի Թեփերիկից:

Թեփերիկը թաքցնում էր իր հայ լինելը՝ այլընտրանք չուներ, բայց ամեն երեկո կարդում էր մոր տված գիրքը՝  Ատվածաշունչը, որպեսզի չմոռանա հայերենը: Մի օր Թեփերիկը ծանոթանում է հարեւան տանն ապրող երիտասարդի հետ եւ, ի զարմանս, նա նույնպես հայ էր: 

Պայմանավորվելով, նրանք փախչում են եւ ապաստան գտնում Կարմիր խաչի քոլեջում, որտեղ կային փախստական երեխաներ եւ երիտասարդ ուսանողներ: Այստեղ Թեփերիկը ծանոթանում է դպրոցի ուսուցիչ Ավետիսի հետ, որն էլ այդ բոլոր նամ-ակների իրական հեղինակն էր: 1921թ. Թեփերիկն ու Ավետիսն ամուսնացան: 

«Անհավատալի է թվում, որ այսօր իմ ձեռքում է 1902 թվականի այդ Աստվածաշունչը, որը մեր փրկության ու մեր սերունդների վկան է: Այն Թեփերիկի ուժն ու դիմադրությունն է՝ կառչած իր երկրի եւ մշակույթի այդքան մեծ խորհրդանիշից: Այս Աստվածաշունչը սփյուռքում մեր՝ հայերիս, շարունակության վկան է: Այն կյանքն է, պատմությունն է, որի համար պայքարում ենք,- ասում է Բրենդան,-այս պատմությունները չպետք է մեռնեն գլխավոր հերոսների հետ, այլ պետք է պտտվեն աշխարհով եւ ապրեն մեր մեջ»: