Բելմոնդոյի «հանցակիցը» կամ Ազնավուրի մտերիմ ընկերը․ մի դերասանի պատմություն

Ֆրանսիահայ մի դերասան, ով դարձավ հայության պաշտպան։ Շառլ Ժերարը ծնվել է հայկական ընտանիքում։ Նա շատ մտերիմ էր Շառլ Ազնավուրի հետ. հարազատները պատմում են, որ Ազնավուրն ու Ժերարը նման էին ոչ միայն իրենց խորաթափանցությամբ ու ճակատագրով, այլ նաև խենթություններով։

Հայտնի դերասանի իրական անուն-ազգանունը Նուբար Աճեմյան էր։ Ժերարը ռեժիսոր Կլոդ Լելուշի ամենասիրելի դերասաններից էր։ Նա նկարահանվել է ռեժիսորի` մոտ 20 ֆիլմերում։ Նրան հատկապես հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Ժերարը հիմնականում խաղացել է երկրորդական դերեր։

Դերասանը մտերիմ էր նաև Ժան Պոլ Բելմոնդոյի հետ, ում հետ երիտասարդ տարիներին բռնցքամարտով է զբաղվել։ Նրանց մտերմությունը տևել է մոտ 70 տարի։

Դերասանը նկարահանվել է  Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք» և մի շարք այլ ֆիլմերում։ Ժերարը ծնվել է 1926թ․ դեկտեմբերի 1-ին՝ Մարսելում։ Նրա իրական ազգանունը Աճեմյան էր։

Որպես ռեժիսոր նկարահանել է՝ «Թշնամին խավարում», «Մարդկանց օրենքը», «Մաֆիային դավաճանած մարդը» ֆիլմերը։