«Ես ինձ չափազանց ՀԱՅ եմ զգում և հուզվում եմ մեր դրոշը տեսնելիս». ո՞վ է Չիլիի ռազմաօդային ուժերի ՀԱՅ ղեկավարը և ինչե՞ր է ՆԱ արել ՀԱՅՐԵՆԻՔԻ համար

Չիլիի ռազմածովային ուժերում 44 տարի ծառայած Հերնան Կույումջյան-Բերգամալին հայ է, ու մեծատառով հայ, քանի որ նա հայկական համայքնի ակտիվ անդամ է և ամեն բան անում է իր ժողովրդի համար: Նա հպարտանում է իր հայկական արմատներով և անսահման սիրում իր հայրենիքը:

Հերնան Կույումջյանը ռազմածովային ուժեր է մտել 14 տարեկանում, զբաղեցրել 30-ից ավելի տարբեր պաշտոն եւ իր 44-ամյա կարիերայի ընթացքում եղել է տարբեր նավերի հրամանատար, ռազմածովային ուժերի գեներալ ու ծովակալ։ Որպես խորհդական ծառայել է երեք պաշտպանության նախարարների և  երկու նախագահների պաշտոնավարության ընթացքում։ 

Լինելով առաջին հայը Չիլիի ռազմածովային ուժերում՝ նա արժանացել է մեծ թվով շքանշանների։ «Ինձ հիշում են իմ գործերի համար»,– ասում է նա։

Կույումջյանն իր զինվորական կարիերան ավարտել է որպես պաշտպանության պետական շտաբի ղեկավար եւ ներկայում բնակվում է Վինյա դել Մարում։ Նրա այգում Չիլիի դրոշի եւ ծովակալի զինանշանի կողքին ծածանվում է հայկական դրոշը։

 «Ես ինձ չափազանց հայ եմ զգում եւ հուզվում եմ այդ դրոշը տեսնելիս»,– հպարտությամբ ասում է Հերնանը։ Եվ այն ամենուր նրա հետ է. ձմռանը հայկական եռագույն շարֆ է կապում:

2006թ. Հերնան Կույումջյանն ընտրվել է Չիլիի հայ համայնքի նախագահ՝ այսպիսով շարունակելով հոր գործը, քանի որ Լորիսը եղել է տեղի համայնքի առաջին նախագահը 1957թ.-ին։ Հերնանն ստանձնել է «Հայ տունը» վերականգնելու եւ Չիլիում հայության օջախը վերակենդանացնելու մեծ պարտականությունն ու հաջողության հասել։

Հերնանը կենդանի պահում իր ժառանգությունը։ «Մենք դաստիարակվել ենք մեր պատմությամբ եւ փոխանցում ենք այն մեր երեխաներին ու թոռներին։ Հայկական ամեն ինչ ուժեղ զգացմունքներ է առաջացնում։ Հայկական արյունը պահպանվում է ընտանիքում»։