Գիտե՞ք՝ քանի դոլար է ունեցել Ալեք Մանուկյանը, երբ 1920 թվականին ոտք է դրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ. եկեք պարզենք

Հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող Ալեք Թագավորի Մանուկյանը ծնվել է 1901 թվականի հունիսի 28-ին Զմյուռնիայում:

1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում, 1924 թվականից՝ հաստատվել Դետրոյթում։ 1930 թվականից անդամագրվել է ՀԲԸՄ-ին։ 1953-1989 թվականներին եղել է ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970 թվականից՝ ցկյանս նախագահ, 1989 թվականից՝ ցկյանս պատվավոր նախագահ։

1929 թվականին հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերածվել է ավտոմասեր արտադրող (Մասկո) միջազգային ընկերության։ Մանուկյանի գործունեությունն ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ 1994 թվականին Մանուկյանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն։ Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։

Նա ընդամենը 50 դոլար է ունեցել, երբ 1920 թվականին ոտք է դրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դետրոյթում։ 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, և ամեն տարի Բարեկենդանի տոնին առանձին հիշատակվում են Մանուկյան ամուսինների անունները: