Գիտե՞ք, թե ինչով էր սիրում զբաղվել Ակսել Բակունցը ազատ ժամանակ

Մեր հայ գրողները բացի գրելուց ունեցել են հետաքրքիր զբաղմունքներ։ Ակսել Բակունցը սիրել է և զբաղվել է լուսանկարչությամբ:

Գորիսում՝ նրա տուն-թանգարանում, ցուցադրվում է Բակունցի լուսանկարչական ապարատը։ Իսկ Գրականության և արվեստի թանգարանում, Հովհաննես Թումանյանի ֆոնդում, պահպանվել են Բակունցի լուսանկարները:

1932թվականին Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի հետ Բակունցը եղել է Դսեղում և լուսանկարել է իր սիրելի բանաստեղծի ծննդավայրը: Դրանք 19 լուսանկար են, որոնց դարձերեսին Բակունցի ձեռագրով նշումներ կան: Նույն թվականին Բակունցը այդ լուսանկարները նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին: