«Տիֆով վարակվեց ու կորցրեց մի ձեռքը, բայց մյուս ձեռքով փրկեց ՀԱՅԵՐԻՆ». ո՞վ է այս մեծանուն ՆՎԻՐՅԱԼԸ, ով 20 տարի շարունակ ծառայել է ՀԱՅԵՐԻՆ

Իր խնամքի տակ եղած երեխաներից վարակված տիֆի հետևանքով աջ ձեռքի կորուստն անգամ չստվերեց Հակոբ Կյունցլերի անսահման նվիրումը գաղթական հայ որբերին: Շվեյցարացի միսիոներ Հակոբ Կյունցլերը XX դարի առաջին երկու տասնամյակը ծառայել է հայերին՝ հոգալով նրանց բժշկական կարիքները։

1919-22 թթ. Շվեյցարիա իր կարճատեւ վերադարձին գրած «Արյան եւ արցունքների երկրում» (In the Land of Blood and Tears) գիրքն ականատեսի անգնահատելի վկայություն է տեսած սարսափների մասին։ 1922թ. Կյունցլերը կնոջ՝ Էլիզաբեթ Բենդերի հետ միասին վերադառնում է տարածաշրջան՝ տարհանելու եւ փրկելու Թուրքիայում մնացած որբերին։ Նրանք երկուսով հաջողացնում են Սիրիա եւ Լիբանան տեղափոխել տեղահանված 8000 հայ որբերի։ 

1923թ. Բեյրութին մերձակա Ղազիր բնակավայրում (Լիբանան) ամուսիններով գլխավորում են 1400 աղջնակ օթևանած որբանոցը։ Նույն տարում տիֆի հետևանքով Հակոբ Կյունցլերը կորցնում է աջ ձեռքը։ Սակայն դրանից հետո դեռ 25 տարի «պապա Կյունցլերը» շարունակում է կրել հայ որբերի բարեկեցության հոգսը, աջակցում նրանց չափահաս տարիքում անգամ արհեստ սովորելու եւ հնարավորության դեպքում հաջող ամուսնանալու գործում։

Կյունցլերի նախաձեռնությամբ եւ նրա հոգածությամբ՝ Ղազիրի որբանոցի երեխաները սովորում են գորգագործություն եւ ուրիշ արհեստներ, որպեսզի չափահաս դառնալիս ապահովված լինեն աշխատանքով։ 

1925թ. նրանց ձեռքերով գործած մի գորգ, իբրև նվեր, մատուցվում է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին։ Կյունցլերը հայրաբար էր վերաբերվում իր պարտականություններին եւ իր հնարավորության սահմաններում փորձում էր որբանոցի աղջիկներին կնության տալ հայ տղաների՝ օտարության մեջ երեխաների ազգային ինքնությունը պահպանելու համար։

Յակոբ Կյունցլերը, սակայն, այսքանով իր հոգածությունը չսահմանափակեց։ Նա հաստատություն հիմնեց կույր որբերի համար, ստեղծեց առողջարան եւ նախաձեռնեց հայ գաղթականների համար տներ կառուցելու մի ծրագիր, որի անհրաժեշտ միջոցները հավաքեցին ինքն ու Էլիզաբեթը։ Յակոբը շարունակեց գրել հայկական շրջապատում իր անցկացրած տարիների մասին եւ 1949թ.՝ մինչեւ մահն ընկած մի քանի ամսվա ընթացքում, նկարում էր՝ պատկերելով կյանքում իր ստաձնած բոլոր դերերը, որոնցից ամենակարեւորը, անշուշտ, «որբերի հայրն» էր։