«Ես քանի կամ, պիտի պայքարեմ». ո՞վ է մեր մեծատառով ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ, ով դատի է տվել Թուրքիային ու 11 տարի շարունակ պայքարել՝ հանուն ՀԱՅԵՐԻ

Աշխարհասփյուռ հայության համար 2011թ. մարտը նշանավորվեց կարևորագույն մի իրադարձությամբ. արգենտինական դատարանի որոշմամբ՝ «1915թ.-ից մինչեւ 1923թ. ընկած ժամանակահատվածում Թուրքիայի պետությունը հայ ժողովրդի նկատմամբ իրագործել է ցեղասպանություն»։

Առաջին անգամ Հայոց ցեղասպանությունն օրենսդիր համակարգի կողմից դիտարկվեց որպես իրավական հարց, սիկ որոշումը ընդունվել էր տասնայկ տարիների աշխատանքի ու դրա արյունքների շնորհիվ, իսկ դրա համար Արգենտինայի հայկական համայնքը և ողւ հայությունը շնորհակալ էր նրան՝  Գրեգորիո Հայրապետյանին, ով դարձել է համայնքի ամենասիրելի ու հարգելի անձնավորություններից մեկը, ում բոլորն են դիմում օգնության համար:

Հայրապետյանն Արգենտինայում դատ է հարուցել ընդդեմ Թուրքիայի։ Նրա հայցը մերժվել է առաջին ատյանում, սակայն որոշումը բողոքարկել է նրա կողմից և ի վերջո գործը մեծ ընթացք ու հայտնիություն է ստացել:

«Նախքան հայ լինելը՝ մենք մարդ ենք։ Ցեղասպանության հարցում արդարադատության պայքարը պիտի անարդարքության դեմ ողջ աշխարհի պայքարը դառնա։

Կոկոյի արդարադատության արշավը շարունակում է նրա «Լուիզա Հայրապետյան» հիմնադրամը, որը կրում է ավտովթարից զոհված նրա դստեր՝ պայքարի ևս մի առաջամարտիկի անունը։ Հիմնադրամը մասնակցում է մարդու իրավունքների առաջխաղացման եւ ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համար մղվող պայքարին:

Իր գաղափարներին հավատարիմ՝ Կոկոն հույսը չի կորցնում, որ հաջորդ սերունդներն է՛լ ավելի կբարելավեն իրավիճակը. «Երիտասարդներն են, որ շարունակում են մեր գործը։ Եվ դա ոչ թե՝ որովհետեւ պարզապես երիտասարդ են, այլ քանի որ նրանցից ոմանք ա՛յլ կերպ են նայում աշխարհին»։ Իսկ ես, քնաի կամ, պայքարելու անարդարության համար: