«Զոհվեց իր 73 հոգանոց վաշտի հետ միասին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արեն Մովսիսյանին
Արեն Արթուրի Մովսիսյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 23-ին Ասկերան քաղաքում: Սովորել է տեղի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 29-ին, զորակոչվել է Հայոց բանակ:
Ծառայում էր Մարտունիում: Պատերազմի սկսելուն պես մասնակցել է թեժ մարտերին, մինչև հոկտեմբերի 11-ը եղել է Մարտունի 3-ում, իսկ հոկտեմբերի 11-ին տեղափոխել են Հադրութ, որտեղ էլ հենց նույն օրը 73 հոգանոց վաշտը զոհվում է:

Արեն Արթուրի Մովսիսյանը պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» և «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի մեդալով:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…