«Ընկերների հետ մինչև վերջին շունչը պայքարեցին դիրքի համար, նահանջ բառն էլ չէին լսում». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արգիշտի Ավագյանին

Արգիշտի Արտակի Ավագյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին Վայոց ձորի Վայք քաղաքում։ Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականին: Ծառայել է Մատաղիսում։

Պատերազմի առաջին իսկ օրվանից պաշպանել է Մատաղիսի դիրքերը, կռվել է մինչև վերջին շունչը՝ չենթարկվելով նահանջ հրամանին։ Զոհվել է հոկտեմբերի 13-ին զինակիցների հետ միասին…

Հոկտեմբերի 10-ից եղել է անհայտ կորած։ 10 ամիս անց հենց Մատաղիսի դիրքերից գտնվել է հերոսի աճյունը…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…