«Բուժակի հետ հերթական անգամ վիրավորների հետևից էին գնում, բայց թշնամին շրջափակման մեջ վերցրեց մեքենան». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արկադիին
Արկադի Պավելի Բաղդասարյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 17-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել Հայաստանի պետական ագրարային համալսարանի քոլեջում։ 2012 թվականին ավարտելով ուսումը ստացել է ճարտարագետի որակավորում։
Հայոց բանակ զորակոչվել է 2013 թվականին, ծառայել է Եղնիկներում։ 2015 թվականի հունվարից տեղափոխվում է այլ զորամաս, որպես գնդացրորդ։ Եղել է վարորդ։
Արկադին մասնակցել է 44-օրյա պատերազմին: Եղել է կռվի ամենաթեժ կետերում: Պայքարել է թշնամու դեմ, հարյուրավոր վիրավորների է հանել մարտի դաշտից և հասցրել նրանց մոտակա հիվանդանոց:

Նոյեմբերի 8-ին բուժակի հետ Շուշիում հերթական անգամ վիրավորների հետևից գնալու ճանապարհին հակառակորդը շրջափակման մեջ է վերցնում մեքենան և ուժերի անհավասար լինելու պատճառով հերոսաբար երկուսն էլ զոհվում են:
Ամուսնացած էր, ուներ 2 զավակ:
Արկադի Պավելի Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…